>

Ես ասել եմ, որ ցավում եմ, որ մեր իրավապահ մարմինները իրենց առաջ խնդիր են դրել ինձ հայտնաբերելու եւ չեն կարողացել: Այս մասին՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2008 թվականից հետո մի քանի տարի իր ընդհատակում գտնվելու փաստին:

Նրա խոսքով, առանցքային պատճառն այն է եղել, որ այն ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները՝ կարդալով իր «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը, հավատացել են, որ ինքն իսկապես Հայաստանի տարածքից դուրս է գտնվում.








Քոչարյանի զոհերը

«Դրա մասին վկայող պաշտոնական փաստաթղթեր ի հայտ են եկել դեռեւս 2010 թվականին, երբ դատական պրոցես կար ինձ հետ կապված»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այն ժամանակ իրեն հեշտ էր գտնելը, բայց իրավապահները չեն կարողացել, Փաշինյանը զարմացած արձագանքեց. «Ո՞նց էր հեշտ գտնել, որ հեշտ լիներ՝ կգտնեին»:


Հարցին, թե դժվա՞ր է հիմա գտնել ու բերել հարցաքննության «Մարտի 1»-ի գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Փաշինյանը պատասխանեց.



«Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, իրավապահները դեռ նոր են իրեն մեղադրանք առաջադրել եւ որքան գիտեմ, ես մանրամասներին տեղյակ չեմ հայտնաբերելու ուղղությամբ ինչ է արվում, բայց համոզված եմ, որ իրենց աշխատանքը պատշաճ կանեն: Եթե անհրաժեշտ լինի հետախուզում հայտարարել, կհայտարարեն»:

Աղբյուր՝ News.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->