>

Ինչպես հայտնի է, երեկ քաղաքային անցուդարձն ու ակտիվությունը պայմանավորված էր Գ. Ծառուկյանի հարցաքննության և այդ ընթացքում քաղաքային հարակից փողոցներում տեղի ունեցող իրադարձություններով:

Համացանցում հայտնվեցին լուսանկարներ, ինչպես նաև վիդեոնկարահանված նյութեր, որոնց մեջ երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում պահպանել արտակարգ իրավիճակով պայմանավորված իրավիճակը՝ թույլ չտալով մարդկանց կուտակումներ:




Քոչարյանի զոհերը





Եղան պատգամավորներ, ովքեր հայտնեցին, որ իրենց նկատմամբ անիրավաչափ գործողություններ են իրականացվել: Հայտնի է, որ երեկոյան տեղի է ունեցել մի քանի ընդդիմադիր ուժի ժողով-քննարկում:

Առավոտյան շատերը հանդես եկան ոստիկանական անիրավաչափ գործողությունները քննադատող ելույթներով:


Շատ գործիչներ էլ իրենց հերթին հայտարարեցին, որ ոստիկանական ուժերի կողմից ոչ մի անիրավաչափ քայլ չեն նկատել:



Ուշագրավ գրառմամբ է հանդես եկել Ա. Բախշյանը՝ հարց ուղղելով ԲՀԿ-ական կանանց, ովքեր երեկ փորձում էին իրավունք պաշտպանել: Ա. Բախշյանը գրառմամբ հարցրել է, թե ո՞ւր էին նրանք հայտնի մարտիմեկյան դեպքերի ժամանակ:

Հարցումին Ա. Բախշյանը պատասխանել է անձամբ. «քաղաքական կոալիցիայի մեջ էր այն քաղաքական ուժի հետ, որը զենք բարձրացրեց ընտրությունների արդյունքներից իրավացիորեն բողոքող ժողովրդի վրա»:

Сообщение 2008թ․ մարտի 1-ին ո՞ւր էին ԲՀԿ պատգամավորները՝ քաղաքական կոալիցիայի մեջ. Անահիտ Բախշյանի ուշագրավ գրառումը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->