>

Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

ԱԱԾ-ն այսօր տեսանյութ տարածեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունից։ Ֆեյսբուքյան ընկերներս ֆիքսվել են մի քանի պատգամավորների հավատարմության տեքստերի վրա, ցավոք՝ անհարկի թիրախավորում են նաև Նաիրա Զոհրաբյանին։ Որպես լրագրող շատ եմ նրանից հարցազրույցներ ու քոմմենթներ վերցրել, ուսումնասիրել նրա օրենսդիր գործունեությունը, և ինձ համար ցավալի է տեսնել նման ագրեսիա պատգամավորի նկատմամբ։

Նախքան անցնելը լուսանկարներին, մի արձանագրում անեմ․ Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմ անդամները հայտարարում են, որ հարուցված քրեական գործերը, այսպես ասած, իշխանության պատասխանն է հունիսի 5-ին Ծառուկյանի արած հայտարարությանը, թե գործադիրի ամբողջ կազմը պետք է փոխվի։ Կարծում եմ՝ առնվազն անտրամաբանական է, պնդել, թե հունիսի 5-ին կառավարությունում լսեցին այդ հայտարարությունն ու 9 օրում երեք ծայրահեղ մեծածավալ քրեական գործեր հարուցվեց, ընդ որում՝ միայն կաշառքի գործով 4 տասնյակից ավելի խուզարկություն հասցրին անել։

Ես հունիսի 14-ին ԱԱԾ-ի դիմաց ուղիղ լուսաբանում էի հավաքն ու այնտեղ ԲՀԿ-ական պատգամավորների մի քանի անգամ այդ հարցը տվել եմ, այդ թվում՝ իրավաբան պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ու իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, վերջինս, ի դեպ, հեգնեց՝ ասելով, թե բա Հանրայինից եմ, դրա համար, իր բնորոշմամբ, նման պնդում եմ, թեև ես պարզապես ճշտում էի նրա դիրքորոշումը։ Այդեպս էլ չստացա հարցի պատասխանը՝ հնարավոր է արդյոք 9 օրում այս ծավալի քր․գործեր հարուցել։ Բացի այդ, մի մոռացեք Ծառուկյանի ամենամտերիմներից մեկի՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քր․գործերը, որոնք սկսվել ու շարունակվում էին նախքան հունիսի 5-ի հայտարարութությունը։ Այնպես որ, ըստ ամենայնի, ոչ թե իշխանությունն է պատասխանել Ծառուկյանի հունիսի 5-ի հայտարարությանը, այլ հենց ինքը՝ ԲՀԿ ղեկավարը՝ արտահայտել է իր հանրային դիրքորոշումն արդեն իսկ հարուցված քրեական գործերի վերաբերյալ։




Քոչարյանի զոհերը

Ինչևէ, ձեզ ներկայացնեմ ԱԱԾ-ից որոշ կադրերի սքրիններ, որոնք ավելի կարևոր են։ ․ Ներքևում բերված լուսանկարում տեսնում ենք մարդկանց անուններ, գումարի մասին նշագրում և նրանց հեռախոսահամարները։ Այս, ինչպես նաև մյուս սքրիններն արվել են այսօր հրապարակված կաշառքի մասին տեսանյութից։ Ի դեպ, տարօրինակ է, որ ԱԱԾ-ն նման փաստաթղթեր է հրապարակել, ես վստահ եմ՝ եթե որպես լրագրող դիմեի, կասեին՝ նախաքննական գաղտնիք է ։)





ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ստորագրությամբ փաստաթուղթն այնքանով է կարևոր, քանի որ այնտեղ նշված է «Հանձն եմ առել ապահովել ութ հազար քվե»։ Տիգրան Ուրիխանյանը 2017-ի ԱԺ ընտրություններում պայքարում էր 2-րդ ընտրական տարածքում, նա, սակայն իր հանձնառումն այդպես էլ կյանքի չի կոչել․ ունեցել է 3779 քվե՝ ըստ ԿԸՀ արձանագրության։

Տիգրան Ուրիխանյանի ստորագրությամբ փաստաթուղթ

Դիվանագիտական համարանիշով մեքենա Գագիկ Ծառուկյանի ավտոպարկում

Վերևի կադրն Ծառուկյանի ավտոպարկից է, այստեղ տեսնում ենք մի մեքենա, որի պետհամարանիշը թեև բլյուր է արված, բայց գույնից կարելի է եզրակացնել, որ դիվանագիտական համարներ ունի։ Ընդ որում, նման համարանիշով կա նաև երկրորդ մեքենան։ Բացի այդ, կար երեք մեքենա՝ առան պետհամարանիշի։


Դիվանագիտական համարանիշով 2-րդ մեքենան

Ներքևի սքրինում, ըստ ամենայնի, նամակներ են, որտեղ մարդիկ խնդրում են ֆինանսական օգնություն ցուցաբերել։ Այստեղ առավել քան կարևոր է, հասկանալ, թե երբ են եղել այդ նամակներն ու որքան գումարներ են փոխանցվել։

Այս մեկն ինձ համար ուշագրավ էր, և պարզաբանման կարիք ունի, եթե սխալ եմ շտկեք․ 2014-ին ԲՀԿ-ն «Համաժողովրդական շարժման գրասենյակներ» է ձևավորեց։


ԱԱԾ-ի կադրերից պարզ է, որ այդ շարժման գրասենյակները զբաղվել են սոցիալական հարցման մի գործողության՝ այցելել տներ, երևի հարցաթերթիկի միջոցով պարզել մարդկանց տրամադրածությունը։ Թե ինչ կապ ունի սա 2017-ի ընտրության հետ, պարզ չի։

Այս գումարներն էլ, ըստ ամենայնի ԱՄՆ-ից են եկել, այս սքրինում լավ չի երևում, բայց կադրում հստակ ա, որ թղթից շրջանակի վրա կա ԱՄՆ-ի Փորագրության և տպագրության գրասենյակի (Bureau of Engraving and Printing) գրառումն է ու կայքի հասցեն։

Ծառուկյանի դեպքում, կոնկրետ ինձ համար այս փողերով դափոնները, արտասավոր չեն, քանի որ գաղտնիք չի՝ նա Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Չգիտեմ՝ ԱԱԾ-ն ինչու է տեղադրել, բայց հուսով եմ՝ կա շարժառիթ ու քր․գործից հետագայում կիմանանք:

Այս լուստրայի նկարը չէի կարող, չդնել ։Ճ դե ԱԱԾ-ն, թերևս նպատակ ունենալով մեզ ծանոթացնել պարոն Ծառուկյանի տան հետ, քրեական գործի հետ առնչություն չունեցող կադրեր ևս արել է։ Ինչու եմ ասում՝ քր․ գործի հետ առնչություն չունեցող, քանի որ այն մեքենաները և այլ արժեքավոր գույքեր, արդեն իսկ կան Ծառուկյանի հայտարարագրում։ Ամեն դեպքում, անցնեմ մեր ջահին))) Ըստ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարագրի՝ նա ունի 20 հատ ջահ՝ 1,5 մլն եվրո արժողությամբ:

Եթե որևէ բան սխալ եմ ընկալել կամ կան այլ հետաքրքիր կադրեր, խնդրում եմ մեկնաբանություններում հայտնել։ Խնդրում եմ նաև, ասել, թե վերոնշյալ սքրինում ինչ գումարներ են։

Գևորգ Թոսունյան


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->