>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի քանի գրառումներ աչքովս ընկան և կամ սքրինշոթեր ուղարկեցին Փաշինյանի ու իշխանության հանդեպ «հնարավոր նոր տեռորի» ակնարկով։

Մեկ անգամ էլ եմ գրել շատ վաղուց, հիմա էլ եմ կրկնում. տղաներ և աղջիկներ, դուք դեռ չեք ջոկել, որ նախկինում այդպիսի տեռոր ու

loading...


բեսպրիձել արածները մինչև հիմա չեն կարողանում թափած արյան կամ կատարած հանցագործությունների բուկետի տակից դուրս գալ?


Այս ամբողջ դրաման դրա մասին է ու դրա շուրջ…





Ըստ որում, դա արել են, երբ հասարակությունն ավելի միամիտ էր, անհամարձակ, պայքարի ձևերը չիմացող, իսկ տարբեր վարկածների

շրջանառությամբ ստեղծված քաոսով էլ հնարավոր էր կարճ ժամանակ ճշմարտությունը բանտարկել, ազատություն չկար, սոց ցանցեր չկային։

Իսկ այժմ?

Դուք նայել եք, թե դրսում որ դարն է?

Դուք ուսումնասիրել եք, որ Թավշյա հեղափոխությունը այդ ամենի բումերանգն էր տասնամյակների խորքից?


Դուք գիտեք, որ մենք քրիստոնեական արժեքային համակարգի կրող ենք, այլ ոչ թե թալիբներ կամ փուշտուններ?

Դուք տեսել եք, թե որքան է իմաստնացել ու դուխովացել, համարձակ դարձել հասարակությունը?

Կրկին ուսումնասիրեք ստրկացումից, զոմբիացումից, առուվաճառքից արթնացած հասարակության աննախադեպ Թավշյա հեղափոխության մեխանիզմը։



Դուք գիտեք, որ Աստված մի արասցե նման մի ակտ էլ, ու տոտալ ժողովրդական վրաերթ է գնալու բոլոր թալանչիների, նախկինների տների վրա, այն դեպքում երբ հիմա նրանց ընտանիքները կարող են անվրդով ապրել հասարակության մեջ?

Դուք ուսումնասիրել եք, որ Փաշինյանից հանրային դժգոհության մի ահռելի հատված վերաբերում է նրան,

որ պետությունն ինքը այդ վրաերթը թալանչիների, հանցագործների վրա տոտալ չի արել’ նրանց մի մասը փախել է երկրից, մյուս մասին կպնող չի եղել…

Նիկոլ Փաշինյանին առաջինը դուք պետք է պինդ բռնեք, որ առայժմ միայն բավարարվում է գողոնը վերադարձնելու պահանջով…

Կատակ չեմ անում։

Պինդ բռնեք նրան, որովհետեւ նա է հասարակական ստատուս-քվոյի ու ձեզ հետ նվազագույն համերաշխության գարանտը։

Զգուշացեք հաջորդ իշխանություններից, որոնք օբյեկտիվորեն ձևավորվելու են’ Փաշինյանի չարածները անելու ռադիկալ խոստումով…

Այնպես որ’ արժե հանգիստ նստել տեղը։ Դա լավ խորհուրդ է։

Сообщение Փաշինյանի ու իշխանության հանդեպ «հնարավոր նոր տեռորի» մասին. Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin