>

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի սեղանակիցներ, մի կուշտ հուզվեցինք պրծանք, իսկ հիմա առանց տվայտանքների մտածենք.




Քոչարյանի զոհերը

Գագիկ Ծառուկյանի կուսակցությանն անդամագրվողները գիտեի՛ն ու գիտե՛ն էն գլխից, թե ինչու են գնում էդ քայլին։


Հո որեւէ մեկիդ մտքով չի՞ անցել, որ ուղեղ ունեցող որեւէ մեկը կարող էր այդ կուսակցության անդամ դառնալ,





որովհետեւ հմայվել է Ծառուկյանի քաղաքական մտքի փայլատակումներով եւ սիրահարվել նրա դավանած գաղափարներին։

Պարզ է, չէ՞, որ Ծառուկյանը միայն ՄԵԿ արժանիք ունի, եւ էդ արժանիքը ՓՈՂ-ն է։


Պարզ է, չէ՞, որ էդ մարդիկ Գագիկի անձնական օգտագործման (մինչ այդ էլ Ռոբիկի անձնական օգտագործման) կուսակցություն են մտել լավ ապրելու համար։

Էդ լավ ապրելը ԳԻՆ ունի։

Եվ էդ մարդիկ գիտեին՝ ի՛նչ են ծախում իրենց լավ ապրելու դիմաց։



Ծառուկյանի «դավանած գաղափարախոսությունը» էս է՝ ես ձեզ փող եմ տալիս, ձեզ դեպուտատ եմ սարքում, դուք էլ երդվում եք ծառայել ինձ անմնացորդ՝ մոռանալով,

որ մի ժամանակ արժանապատվություն եք ունեցել։

Եթե էդ թղթի կտորները չլինեին, մինչ այդ չգիտեի՞նք սրա մասին։

Չասեք՝ չէ։ Չեմ հավատա։

Сообщение Հարգելի սեղանակիցներ, մի կուշտ հուզվեցինք պրծանք, իսկ հիմա առանց տվայտանքների. Լ. Ճաղարյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->