>

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.





«Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն-ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։





Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։


Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։



Սա այլևս խելագարություն է, սիրելի հայրենակիցներ»։

Сообщение «Քննիչը զանգեց և ասաց, որ եթե հիմա չբացեմ իմ դուռը կջարդեն». Նաիրա Զոհրաբյանը ահազանգում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->