>

Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԺ դահլիճից` հայտարարելով, որ ինքը հիմա գնում է ԱԱԾ` հարցաքննության:

Նա ոտքով քայլեց դեպի իր մեքենան, սակայն այդ պահին նրան մոտեցան ԱԱԾ աշխատակիցները և տեղեկացրին, որ Ծառուկյանը պետք է իրենց հետ գա:




Քոչարյանի զոհերը





Նշենք, որ խորհրդարանը դեռ իր համաձայնությունը չի տվել, որ կալանավորեն Գագիկ Ծառուկյանին, այսինքն` նա այս պահին դեռ անձեռնմխելի է, սակայն դա չխանգարեց ԱԱԾ աշխատակիցներին, որ մտնեն ԱԺ տարածք և տանեն Ծառուկյանին:

Ի դեպ, նրանք ցանկանում էին Ծառուկյանին նստեցնել իրենց մեքենան, սակայն Ծառուկյանը համոզեց, որ գոնե ինքը ԱԱԾ գա իր մեքենայով:


ԱԱԾ պաշտոնյան, որը չներկայացավ այդպես էլ, նստեց Ծառուկյանի կողքը, երևի որ հանկարծ իր սեփական մեքենայից որևէ տեղ չփախչեր «հանցագործը»:



Ի դեպ, ԱԺ շենքը լի էր դրսից ժամանած ԱԱԾ աշխատակիցներով ու ԱԱԾ-ին պատկանող մեքենաներով: Եվ Գագիկ Ծառուկյանի մեքենան թվով վեց ավտոմեքենա էր ուղեկցում խորհրդարանից դուրս գալիս:

Նշենք նաև, որ այդ ընթացքում ԱԺ անվտանգության աշխատակիցները փակել էին նաև ԱԺ մուտքերը, և անգամ ԱԺ աշխատակիցները չէին կարողանում ելումուտ անել:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->