>

«Մենք բոլորին և ֆիքսել ենք դեմքերով, և բարձրախոսով հայտարարել ենք, նույն մարդիկ «ա» կետից տեղափոխվում են «բ» կետ և ասում են՝ հավաքի մասնակից չենք: Մենք մինչև բերման ենթարկելը և զգուշացրել ենք և ժամանակ ենք տվել, որպեսզի հավաքի վայրից հեռանան:

Այս պահին hավաքի վայրը հանդիսանում է հարակից այս փողոցները»,-Ազգային ժողովի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ոստիկանը՝ հավելելով, որ պահանջին չենթարկվողներին օրենքի պահանջով տարել են ոստիկանություն:




Քոչարյանի զոհերը

Հարցին՝ աշխարհի չեմպիոն ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին բռնությամբ տանելն օրինական պահա՞նջ է, ոստիկանը պատասխանեց.




«Մենք տեղյակ չենք, թե ինքն ով է, մեզ համար քաղաքացին քաղաքացի է: Ինքը դիմադրություն ցույց տվեց ոստիկանին, ոստիկանի օրինական պահանջը չկատարեց ու մինչև վերջ էլ դիմադրություն էր ցույց տալու»:


Հիշեցնենք՝ ԱԺ-ի դիմաց հավաքվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մի խումբ աջակիցներ, որոնցից մի քանիսին՝ մոտ 2 տասնյակ մարդու, քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին:

Երգիչ Արամեն այս կապակցությամբ գրել է․


«Ես խիստ դատարպարտում եմ նման գործողությունները աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերև, ծնկի բերել հակառակորդներին՝ այդ թվում նաև թշնամի հակառակորդներին:

Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի։

Հավելեմ՝ Սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել։»


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->