>

Թավշյա հեղափոխությունը հայկական ֆուտբոլում կարելի է ասել արագ ստացվեց: Նախօրեին Հայաստանի Բարձրագույն խմբի միանգամից 7 թիմեր հայտարարեցին, որ սեպտեմբերին տեղի ունենալիք ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում պաշտպանելու են ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության վերջին նիստից հետո Վանեցյանը չէր թաքցրել ՀՖՖ-ի նախագահ դառնալու մտադրությունը: «Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»,-նշել էր ԱԱԾ տնօրենը։ Կարծում ենք ամեն ինչ պարզ է:


Ռուբեն Հայրապետյանը ռեժիմից տուժած թիմերը ցանկանում են փոփոխություններ և Վանեցյանն այս պահին ուղղակի այլընտրանք է: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն վերադառնալու մասին հայտարարեց Գյումրի «Շիրակը»: «Հարգելի երկրպագուներ, ուրախությամբ պետք է նշենք, որ «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց: Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին,ՀՖՖ ժողովի ժամանակ, կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։








Քոչարյանի զոհերը

Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջադրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն: Դե ուրեմն բոլորս միասին դեպի նոր հաղթանակներ…: Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ…: Առաջ «Շիրակ»,- հայտարարել էր Գյումրիի ակումբը: Վերջինիս հայտարարությունը կրկին անգամ խոսում է այն մասին, որ առաջիկա ընտրություններում Ռուբեն Հայրապետյանի վերարտադրությունը ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում ուղղակի բացառված է: «Ողջունում ենք Արթուր Վանեցյանի պատրաստակամությունը մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին և հայտնում ենք մեր աջակցությունը նրա թեկնածությանը: Սա նոր դարաշրջան է հայկական ֆուտբոլի համար, և մենք պատրաստ ենք օգնել Արթուր Վանեցյանին՝ զարգացնելու մեր ֆուտբոլը, որը ունի հսկայական ներուժ»,- ասված էր Երևանի «Արարատի» հայտարարության մեջ: Նշենք, որ հայկական տիտղոսակիր ակումբն ամենաշատն է տուժել Հայրապետյանի ռեժիմից և գալիք մրցաշրջանում երկրպագուներն ակնկալում են «Արարատի» վերածնունդը: Ըստ նախատեսվածի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու են 9 թիմեր: Այդ թիմերից Արթուր Վանեցյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ հայտարարություն չեն արել միայն «Գանձասար-Կապանն» ու «Արարատ Արմենիան»: Նշեք սակայն, որ «Գանձասար-Կապանը» բոյկոտել էր հունիսի 30-ին ՀՖՖ-ի տարեկան ժողովում «Շիրակին» անդամությունից զրկելու քվեարկությունը: Հետևաբար կարելի է ասել, որ կապանյան թիմը համենայն դեպս Հայրապետյանի ռեժիմի կողմնակից չէ: Ըստ էության Արթուր Վանեցյանի թեկնածությանը դեմ է միայն «Արարատ Արմենիան», որի սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է:

Վերջինս բավական ջերմ հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ական շրջապատի հետ, ուստի այս ակումբի Վանեցյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարությունը ինչ-որ տեղ նույնիսկ աբսուրդային կլիներ: Ինչևէ թավշյա հեղափոխությունից հետո սպասվում էր, որ հեղափոխական ալիքը կանցնի նաև ֆուտբոլի վրայով: Ակնհայտ էր, որ Ռուբեն Հայրապետյանը հեռանալու է, բայց ինչպես ընդունված է ասել՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Դեռևս հունիսի 30-ին Հայրապետյանը հայտարարել էր որ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու գալիք տարվա սեպտեմբերին: Այսինքն Հայրապետյանը հույս ուներ, որ Հայաստանի ազգային թիմը Ազգերի լիգայի խաղարկությունում հաջողության կհասնի և հասարակության կողմից իր նկատմամբ առկա լարվածությունը գոնե կմեղմանա: Այդ ընտրությունները կարող էին տեղի ունենալ սեպտեմբերին, եթե Հայրապետյանի պաշտոնից հեռանալու հարցում էական նշանակություն ունեցավ Գյումրիի «Շիրակի» ֆակտորը: Այս թիմից խլելով չեմպիոնությունը Ռուբեն Հայրապետյանն իր ձեռքով ուղղակիորեն հեղափոխության սկիզբը դրեց: Վստահ ենք, որ եթե «Շիրակը» դառնար չեմպիոն և հայտնի սկանդալը տեղի չունենար ըմդվզման նման ալիք չէր հասունանա:


Հայրապետյանը, որը կամա թե ակամա դարձավ ֆուտբոլային հեղափոխության «դիրիժորը» իր հեռանալու մասին վճիռը կայացրեց հունիսի 30-ի հայտնի ժողովում և դրան հաջորդած գործողություններով: Խայտառակ քվեարկությունն ու Երևանի «Փյունիկի» հանդեպ արված քայլերից հետո կարծում ենք բոլորի համար էր պարզ, որ Ռուբեն Հայրապետյանը այլևս չի կարող լինել ՀՖՖ-ի ղեկին: Ու հիմա սկսվում է «Արարատի» կողմից ասված ֆուտբոլային նոր դարաշրջանը: Անկախ ամեն ինչից Վանեցյանի՝ ՀՖՖ-ի նախագահ ընտրվելը դրական ազդակ կլինի հայկական ֆուտբոլի համար:



Միայն թիմերի հայտարարությունները խոսում են այն մասին, որ ֆուտբոլով շահագրգիռ անձիք լիահույս են և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ նոր Հայաստանի ֆուտբոլի զարգացման համար:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->