>

Hovsep Khurshudyan-ը իր ֆեսբուքյան էջում գրել է.


Չեմ զարմանում, որ ԲՀԿ պատգամավորները չեն հասկանում, որ իրենց խայտառակ պարտավորագրերը, որոնց իսկությունը հենց նոր իր ելույթում հաստատեց Տիգրան Ուրիխանյանը, խախտում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:




Քոչարյանի զոհերը

Սահմանադրության hոդված 94. Ներկայացուցչական մանդատը. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:»





Բայց որտեղի՞ց հասկանան թե ինչ բան է սահմանադրական կարգը մարդիկ, ովքեր իրենց շեֆի հետ մեկտեղ քաղաքականությունը իրենց բիզնեսի մի մասն են համարել, որտեղից հասկանան թե ինչ բան է պետությունը նրանք, ովքեր ընտրակաշառքներով զավթել են այդ պետության մի մասը:


Որտեղից հասկանա թե ինչ բան է խիղճ ու համոզմունք, ժողովրդի հոգս ու կարիք մի կուսակցություն, որը հազարավոր կիսասոված մարդկանցով լի երկրում՝ առաջին անգամ 2007թ. խորհրդարան մտած-չմտած Քոչարյանի միջամտությամբ հասավ նրան,



որ Ազգային ժողովը ՀՀ պետական բյուջեից 6 միլիոն դոլարի չափ գումար որպես «սուբսիդիա» հատկացնի իրենց շեֆին պատկանող ու շահույթով աշխատող Արարատի ցեմենտի գործարարնին:

Ի՞նչ գործ ունի, ընդհանրապես, ձեր «քաղաքական» ուժը Նոր Հայաստանում: Դուք թալանի, կեղծիքի՝ Սերժի ու Ռոբի Հայաստանի մնացուկներն եք:

Сообщение Ի՞նչ գործ ունի, ընդհանրապես, ձեր «քաղաքական» ուժը Նոր Հայաստանում. Դուք թալանի, կեղծիքի՝ Սերժի ու Ռոբի Հայաստանի մնացուկներն եք появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->