>

Գյուղը, որտեղ ես մեծացել եմ, ունի հպարտ կարգավիճակ ՝ «քաղաքային տիպ»: Սա գյուղ չէ, մենք նույնիսկ ասֆալտ ունենք:Բայց դա տեղացիներիս կարծիքով է այդպես։ Ի վերջո այստեղ կա ընդամենը 5 հազար բնակիչ: Ամենամոտ քաղաքը մեքենայով երեք ժամ հեռավորության վրա է այն էլ քանդված ճանապարհով, իսկ խոշոր քաղաք հասնելու համար հարկավոր է 8 ժամ:

Սա հենց այն էր, ինչից օգտվեցին էին մայրս և հայրս, երբ 90-ականներին սկսեցին իրենց բիզնեսը: Նրանք մեքենա ունեին: Ծնողներս իրենց ամբողջ կյանքն աշխատել են փայտանյութի արդյունաբերության ֆերմայում, իսկ նրանց աշխատավարձը բավականին բարձր էր, գումարած հավելավճարները:

Այնպես ստացվեց, որ վերաշինված փայտանյութի արդյունաբերության ձեռնարկությունը փլուզվեց, և մնաց միայն ու միայն մեքենան, և դրանից բացի ուրիշ ոչինչ:




Քոչարյանի զոհերը

Հիշում եմ, թե ինչպես էին վիճում ծնողներս, և այդ ժամանակ հայրս մեկնեց Մոսկվա: Եվ երբ նա հետ վերադարձավ, մենք նոր կյանք սկսեցինք: Նա մայրաքաղաքից իր հետ մեծ գումար բերեց, որն իր եղբայրն էր տվել, և ինձ այժմ թվում է, որ նա իր կյանքում ոչ մի ճգնաժամի չի ենթարկվել: Նա միշտ լողում էր գումարի մեջ:


Այսպիսով, հայրիկիս վերադարձից հետո մեր ընտանիքում հայտնվեց ևս մեկ երեխա <<խանութ>>: Այո, դա իսկապես երեխա էր, քանի որ ծնողներս այնքան շատ էին հոգի ներդնում նրա վրա, որ շատերը անգամ չէին ներդրում իրենց երեխաների վրա:





Самый маленький магазин в мире!

Հիշում եմ, թե ինչպես նրանք շրջկենտրոնում <<գոմ>> վարձելու թույլտվություն ստացան (այլ կերպ չէր կարելի դա անվանել): Եվ հետո նրանք իրենց ուժերով այդ <<գոմը>> իսկական գեղեցիկ խանութ դարձրին : Հիշում եմ, թե ինչպես բերեցին ապրանքները: Ես հիշում եմ նաև առաջին գնորդներին: Ժամանակի ընթացքում նրանք ավելի ու ավելի էին շատանում:

Մենք արդեն գումար ունեինք: Չնայած նրան, որ այդ աշխատանքի պատճառով ծնողներս շատ էին բացակայում տնից: Նրանք միշտ խանութում էին: 14 տարեկանում ես սկսեցի աշխատել: Նախ արձակուրդի ժամանակ, ապա ուսումնական տարվա ընթացքում `հանգստյան օրերին:  Բայց խանութն այդպես էլ չկար իմ ապագա ծրագրերում: Եվ ես որոշեցի իմ բոլոր միջոցներով սովորել, և դառնալ իրավաբան:

Երբ 11-րդ դասարանում ես դա ակնարկեցի, ծնողներս կարծես չլսեցին իմ խոսքերը: Մինչ դասընկերներս գնում էին Օլիմպիադա և համալսարան էին ընտրում, ամբողջովին մթության մեջ էր այն հարցը, թե ինձ հետ ինչ կլինի:


Եկավ մայիս ամիսը: Շուտով ավարտական երեկոն կլինի: Իսկ ծնողներս կարծես մոռացել էին, որ ես ավարտում եմ դպրոցը: Ես որոշեցի հիշեցնել և խորհրդակցել համալսարանի մասին, քանի ր պետք է սովորեմ մեկ այլ քաղաքում: Եվ մենք հենց պետք է քաղաքն ընտրեինք:

Հայրս զարմացավ, դա տեսանելի էր: Դեռևս չեմ հասկանում, թե ինչո՞ւ ոչ ոք չմտածեց իմ ապագայի մասին: Եվ բանն ավարտվեց նրանով, որ նրանք համզեցին ինձ չընդունվել այդ տարի, ասելով, որ իրենց համար դժվարին ժամանակներ են և որ իրենց օգնությւն է անհրաժեշտ։ Հաջորդ տարի նույն պատմությունը կրկնվեց, երբ ես նրանց ասացի, որ նոր աշխատող վերցնեն, նրանք ասացին՝ երբեք՝ պատճառաբանելով, որ օտար մարդիկ կխափեն և կգողանան խանութից։ Ես խղճացի ծնողներիս և նորից արեցի այնպես, ինչպես նրանք էին ցանկանում, քանի որ արդեն կախվածություն ունեի նրանցից։

Психология подростков 14 16 лет - что надо знать родителям



 

Երրորդ տարին էլ նույնը կատարվեց, բայց այս անգամ ես նրանց ասացի, որ պետք է ինձ աշխատավարձ վճարեն։ Արդյունքում ես համալսարան ընդունվեցի դպրոցն ավարտելուց չորս տարի անց։ Ես հեռացա և ոչ թե հարևան քաղաք, այլ ավելի հեռու, իսկ ծնողներս նեղացել էին ինձնից։ Նրանք դա ընդունեցին որպես դավաճանություն, հատկապես հայրիկս։

Ես անվճար էի սովորում, ապրում էի հանրակացարանում, ճիշտ է ծնողներս գումար էին ուղարկում, բայց հեռախոսով ինձ հետ շատ սառն էին խսում։ Երկրորդ կուրսից ես սկսեցի լրացուցիչ գումար վաստակել: Նախ ՝ իրավաբանական ֆակուլտետում, ապա որպես փաստաբանի օգնական: Համալսարանից հետո ես նշանակվեցի խորհրդատու և նույնիսկ ունեի առանձին գրասենյակ: Եվ արդեն 2 տարի է, ինչ խորհուրդներ եմ տալիս քաղաքացիներին ՝ իրավական հարցերով:

Հենց այնտեղ էլ նրանք նկատեցին ինձ և հրավիրեցին աշխատելու մեծ բանկի իրավաբանական բաժնում, որտեղ ես այժմ աշխատում եմ արդեն որպես առաջատար մասնագետ: Նյութական առումով ես ունեմ ամեն ինչ, և մեքենա, և տուն և կարող եմ ինձ թույլ տալ այն ամենն, ինչ ցանկանւմ եմ։ Բայց ինձ այդ ամենն այնքան էլ պետք չէ, քանի որ ես ուզում եմ, որ ծնողներս վերջապես ինձ հասկանան և ներեն։ Նրանք նեղացած են ինձնից այն բանի համար, որ իմ քաղաք գալով, նրանց խանութը փակվեց։ Բայց իմ մեղքն այդ հարցում այնքան էլ մեծ չէր, քանի որ մի մեծահարուստ գյուղում բացել էր մինի մարկետ, այդ իսկ պատճառով ծնողներս կորցրեցին իրենց բոլոր հաճախորդներին։

Բայց միթե՜ ես եմ մեղավոր այդ ամենի համար։ Ես պարզապես ցանկանւմ էի հասնել իմ երազանքներին, և դա ինձ մոտ ստացվեց։ Եվ եթե դա չլիներ, այժմ ես ոչնչով չէի կարողանա օգնել մայրիկիս և հայրիկիս։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение   Ծնողներս երես թեքեցին ինձնից այն պատճառով, որ ես չցանկացա աշխատել իրենց խանութում, իսկ այժմ հասնելով նպատակներիս․․․ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->