>

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հունիսի 16-ից սկսած անձը հաստատող փաստաթուղթ իրենց մոտ չունենալու դեպքում կտուգանվեն 10 հազար դրամով:


Այս մասին հրավիրված ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:








Քոչարյանի զոհերը

«Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը:


Դիմակ չկրելու համար վարչական իրավախախտումը ձևակերպելու ընթացքում խնդիր է առաջանում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ: Սրանից գործընթացի արդյունավետությունը տուժում է:

Անձնագիր չունենալն ու դիմակ չկրելը կլինեն առանձին իրավախախտումներ: Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով»,- ասաց Փաշինյանը:



Վարչապետը նշեց, որ հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->