>

Ծնողների բարկության կարճատև բռնկումների և վատ պահվածքի դրսևորումներն անջնջելի հետք են թողնում երեխաների հոգեկերտվածքի և ճակատագրի վրա, սակայն ամենաթողությունը նույնպես հղի է սարսափելի հետևանքներով. սա պետք է գիտակցեն բոլոր ծնողները:


Դուք «հանձնվում եք» երեխաներին: Օրինակ, եթե երեխան կամենում է ուրիշ բաժակով խմել կաթը, այլ ոչ ձեր տվածով, դուք իսկույն կատարում եք նրա պահանջը՝ մերժելու փոխարեն: Դուք վախենում եք, որ երեխան կսկսի լաց լինել կամ հրաժարվել ուտելիքից:








Արդարացում՝ «չէ՞ որ նա երեխա է»: Եթե դուք այս խոսքերով հրապարակավ արդարացնում եք ձեր երեխային, դրանով մղում եք նրան շարունակել վատ պահել իրեն և պատասխանատու չլինել իր արարքների համար: Սովորաբար երեխաները ունակ են ավելին անելու, քան նրանցից սպասում են իրենց ծնողները. դա վերաբերում է հարգանքին, բարքերին, ամենօրյա տնային գործերին, առատաձեռնությանը և ինքնակառավարմանը:


Դուք թույլ չեք տալիս՝ ուրիշները քննադատեն ձեր երեխային: Ներկայումս գրեթե անհնար է, որ ուսուցիչները քննադատեն ձեր երեխաներին իրենց ոչ պատշաճ վարքի համար, որովհետև ծնողները դա չափազանց ցավոտ են ընդունում, նույնիսկ չեն փորձում պարզաբանել կամ հասկանալ իրավիճակը: Նման վերաբերմունքով ծնողները խթանում են նրանց անպատասխանատու պահվածքը:

Երեխաները միշտ առաջին տեղում են: Ծնողները հակված են չափից դուրս շատ հոգ տանել իրենց երեխաների մասին՝ ստորադասելով սեփական կյանքը երեխաների պահանջներին և քմահաճույքներին: Դուք չեք կարող նրանց տալ, ինչ ուզում եք և երբ ուզում եք. դուք դրանով միայն խաթարում եք ձեր կյանքը և առողջությունը:



Նրանք օգտագործում են առավելությունները՝ կարճ ճանապարհով գնալու համար: Ծնողներն այսօր իրենց երեխաներին գոհացնելու համար կատարում են նրանց բոլոր պահանջները, մինչդեռ պետք է նրանց սովորեցնել համբերատարություն և այն, որ ուտելիքը չպիտի միշտ պատրաստ մատուցվի նրանց, պետք է սովորեցնել նրանց օգնել ձեզ խոհանոցում ուտելիք պատրաստելիս:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->