>

Այսօր էլ Երեւան քաղաքի ոստիկանական բաժանմունքում տեղ չի եղել սկսել են մոտակա՝ Էջմիածնի, Մասիսի, Արարատի բաժանմունքներ մարդկանց տեղափոխել։

Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։




Քոչարյանի զոհերը

«Եղավ մի ժամանակահատված, երբ արդեն այնտեղ էլ ազատ տեղ չէր մնացել եւ մարդկանց պարզապես տանում էին, հեռվացնում էին տարածքից եւ բաց էին թողնում»,– ասաց նա։





Էնֆիաջյանի խոսքով՝ այս պահին գործի հետ կապված որեւէ մանրամասների չեն տիրապետում, միայն գիտի, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանւ ԱԱԾ շենքից դուրս է գալու. «Տեղեկատվություն ունենք, որ քիչ անց պետք է Գագիկ Ծառուկյանը դուրս գա. կսպասենք հետագա զարգացումներին»։

Հարցին, թե նո՞ւյն է մնացել ԲՀԿ–ի դիրքորոշումը՝ կառավարության կազմի 100 տոկոսով փոխվելու վերաբերյալ, Էնֆիաջյանը պատասխանեց. «Մեր մոտեցումները չեն փոխվել եւ եւս մեկ անգամ արձանագրում ենք, եթե ոլորտներում կան ձախողումներ, չկան արդյունքներ, այդ ոլորտի պատասխանատուների հետ ի՞նչ կերպ են վարվում»։


Լրագրողի հարցին, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն դիրքորոշում հայտնե՞լ է, Էնֆիաջյանը պատասխանեց.

«Ես նման տեղեկություն չունեմ, բայց տարբեր երկրների դեսպաններ անձամբ ինձ զանգահարել են, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ եմ այսօր խոսել եւ ստեղծված իրավիճակի հետ կապված դեսպաններն իրենց մտահոգություններն են հայտնում»։

Ընդդիմադիր այլ ուժերի հետ հանդիպումներ, քննարկումներ կլինե՞ն, փոխխոսնակը պատասխանեց.



«Այսօր էլ, վաղն էլ եւ առաջիկա օրերին էլ տեղի են ունենալու հանդիպումներ եւ քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, նրանք զորակցություն են հայտնում եւ իրենց մտահոգությունն են հայտնում այս իրավիճակի հետ կապված։

Հարցին, եթե Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց կամ կալանավորվեց, որո՞նք են լինելու հետագա գործողությունները, Էնֆիաջյանը պատասխանեց.

«Մենք գործում ենք ըստ անհրաժեշտության, ինչ եղավ անհրաժեշտ, ինչ գտանք, որ նպատակահարմար է կազմակերպել, իրականացնել, մենք դա անելու ենք»։

Сообщение Քիչ անց Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ շենքից դուրս է գալու. Մանրամասաներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->