>

Երեկ մենք ասացինք, որ մեր մեծագույն խնդիրն այս պահին տեսնում ենք դիմակների կրման հետ կապված կարգապահությունը և այսօր այդ առիթով կայացրել ենք որոշումներ:




Քոչարյանի զոհերը

Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




«Եվ որոշումը հետևյալն է. Նախ վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը: Խոսքը՝ անձնագրի, ID քարտի, կամ վարորդական իրավունքի մասին է»,- ասաց վարչապետը:

Խոսելով որոշման պատճառների մասին՝ Փաշինյանը նշեց.



«Շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է»:

Այսպիսով. դիմակի չկրելն ու անձը հաստատող փաստաթուղթ չունենալը կլինեն առանձին իրավախախտումներ և յուրաքանչյուրն առանձին-առանձին կենթարկվի տուգանքի՝ 10 հազար դրամի չափով:

Сообщение Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր որոշումտ. ինչ է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->