>

Խորհրդարանը գաղտնի քվեարկություններով համաձայնություն տվեց գլխավոր դատախազի երկու միջնորդություններին` թե’ նրան ազատությունից զրկելուն, թե’ մեղադրանք առաջադրելուն վերաբերող։ Երկու դեպքում էլ քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ էին քվեարկել: Քվեարկության մասնակցեցին միայն «Իմ քայլի» պատգամավորները:

Չմասնակցելու որոշում կայացրեցին ինչպես Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն, այնպես էլ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստանը»։




Քոչարյանի զոհերը

Իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում ունի 88 պատգամավոր։ Նրանցից երկուսը՝ Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը այսօր ԱԺ-ում չեն եղել և քվեարկություններին չեն մասնակցել։ Փոխարենը փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է Արման Բաբաջանյանը, ով նախկինում հանդես էր գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։


Այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը միաձայն նման որոշում կկայացներ, թերևս սպասելի էր, սակայն այսօրվա քվեարկությունը մեկ անգամ ևս ընդգծեց, որ երկրի իրավապահ կառույցները, այս դեպքում դատախազությունը պարզապես շարքային կամակատար է։ Արթուր Դավթյանը խորհրդարանում նույն ջանասիրությամբ կոչ էր անում պատգամավորներին կողմ քվեարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու, ինչպիսի ջանասիրությամբ ՀՀԿ-ի օրոք անում էր Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին մենք առաջիկայում առավել մանրամասն կխոսենք։





Հիմա իմ քայլական որոշ պատգամավորների քվեարկության եւ ԲՀԿ-ի հետ նախկինում ունեցած սերտ կապերի մասին։

Եվ այսպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան։ Նա եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակում։ Ավելին 2018-ի հայտնի իրադարձություններից առաջ հպարտորեն հայտարարում էր, որ բնակարան է նվեր ստացել Գագիկ Ծառուկյանից։ Բայց, այսօր Ջուլֆալակյան Արսենը կողմ է քվեարկել Ծառուկյանին։

Լուսինե Բադալյանը երկար տարիներ աշխատել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն ՀԸ-ում և իր ընտանիքը պահել հենց Ծառուկյանի տված աշխատավարձով։ Հետո աշխատել ՀՅԴ-ի տնօրինության ներքո գտնվող Երկիր Մեդիա ՀԸ-ում։

Ժամանակին ուսուցչուհու կողմից «մարտնչող ապուշ» որակումը ստացած Բադալյանը պարզվում է ոչ միայն ԶԼՄ-ներում տերեր փոխելու սովորույթ է ունեցել, այլ նաեւ քաղաքականությունում։
Հիմա հակիրճ պատմական ակնարկ կատարենք այս պատգամավորի հայացքների փոփոխության վերաբերյալ:


Դեռևս 2016 թվականին Լուսինե Բադալյանը գրառում է կատարում, ուր գովերգում է «Սասնա Ծռերի» առաջնորդ Վարուժան Ավետիսյանին: Նա համարում է, որ իր հերոսը Վարուժան Ավետիսյանն է և ինքը կցանկանար Ավետիսյանին տեսնել Բ26-ում: Գրառումը մեջբերում ենք:

Փոխվում է տարին, փոխվում են նաև Լուսինե Բադալյանի պատկերացումները քաղաքականության և ղեկավարների մասին: Ստորև ներկայացված տեսանյութն արված է 2017 թվականին: Լրատվական կայքերից մեկի հաղորդման ընթացքում Լուսինեն պատասխանում է 59 հարցի: Դրանցից մեկը հետևյալն է. «Ո՞ր դեպքում կարտագաղթեք Հայաստանից»:

Լուսինե Բադալյանը պատասխանում է. «Ճիշտ այն դեպքում, երբ իմ վերջին հույսը, այսինքն վարչապետը, հրաժարական տա, արդեն հանգիստ խղճով կարող եմ արտագաղթել Հայաստանից (տես` 9.30 րոպեից):



2017 թվականին վարչապետը Կարեն Կարապետյանն էր, և, փաստորեն, Լուսինե Բադալյանը մեկ տարվա մեջ կարողանում է երկրորդ հերոսին փոխել:

Կրկին տարի է փոխվում. 2018 թվական, իսկ հերոսն այս անգամ Նիկոլ Փաշինյանն է։ Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է։ Լուլուն այդ արվեստին լավ է տիրապետում։ Տարիները կանցնեն՝ հերոսները կփոխվեն։

Irakanum.am-ն ունի նաեւ հստակ տեղեկություններ այն մասին, որ ներկայումս իշխանական թիմում ծվարած պատգամավորներից մեկն էլ ժամանակին եղել է ԲՀԿ-ի ֆեյքերից։ Այս պահին նշյալ պատգամավորի անունը չենք հրապարակում։

Իշխանական թիմում էլի կան այսպիսի անձինք, ովքեր ժամանակին եղել են տարբեր ճամբարներում, բայց հիմա հանդես են գալիս, որպես հեղափոխության, ազնվության առաջամարտիկներ։ Սակայն իշխանական վերնախավը հստակ պետք է իմանա, որ այդ անձանց հետ հույսեր կապել չի կարող։ Այնպես, ինչպես հարմար պահին, իրենց սեփական շահի համար լքել են նախկին ճամբարները, դավաճանել են սեփական սկզբունքները, նույն կերպ կվարվեն նաեւ իրենց հետ։

Հիմա ուղղակի իրենց հարմար է մնալ իշխանության հովանու ներքո, այդ կերպ օրինակ  խալի լվանալն առավել հարմար ու անշառ է։

Շարունակելի․․․

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->