>

Norayr Norikyan-ը իր ֆեսբուքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Այս նյութը հրապարակել եմ 2018թ. մայիսի 30-ին:
Այս նյութի հերոսն այսօր համարվում է խոշոր սեփականատեր, և չգիտես ինչու, մարդիկ մոռացել են այս երևույթի մասին, թե իբր այս ՛՛Հրեշտակը՛՛ դարձել է օրինավոր գործարար:





Խորապես համոզված եմ, որ Հայաստանում խաղի կանոնները բոլորի համար պետք է նույնը լինեն:
Այո՛, անցնում ենք դժվար ճանապարհով, բայց եթե ընտրել ենք այս ճանապարհը, ուրեմն ո՛չ ոք չպետք է խուսափի պատասխանատվությունից, ո՛չ ոք:


Հայտնի օլիգարխներից մեկը, ով գեներալ Սեյրան Սարոյանի դիպուկ խոսքով այսօր դարձել է կուռկուռի ձագ, ՛՛օդում կախված լուրերի համաձայն՛՛, ժամանակին լպիրշ ձևով հայտարարում էր, թե.
-Արա՛, դեպուտատ դառնալն էլ հո շտանգա չի, որ չկարենամ բարձրացնել, 10 հազարով մարդկանց կառնեմ, կգնամ պառլամենտ:

Ընտրություններից հետո էլ մանկլավիկներին ուղարկում էր, որ մարդկանց ձեռքից հետ վերցնեին բաժանած 10 հազարները՝ պատճառաբանելով, թե քիչ եք ձայն տվել:



Հանցագործի տեղը բանտում է…
Վաղ թե ուշ ոչ մեկ չի խուսափելու պատժից:

Տարիներ շարունակ մարդկանց արժանապատվությունն ու ինքնասիրությունը ստորացնողները, նրանց ստրուկի պես վերաբերվողներն առավել ևս պիտի հայտնվեն բանտում՝ երկար տարիներ անցնելով մեղքի քավարանը…

Сообщение Արա՛, դեպուտատ դառնալն էլ հո շտանգա չի, որ չկարենամ բարձրացնել, 10 հազարով մարդկանց կառնեմ, կգնամ պառլամենտ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->