>

«Ես այնպիսի մարդկանց եմ ծնկի իջեցրել՝ իմ հաղթանակով, բայց այսօր իմ հարազատ երկրում ինձ ծնկի են իջեցնում մեր ոստիկանները». Ռոման Ամոյան:

«Ցավալի է, որ մեր նման մարդկանց նկատմամբ կիրառում են, պետության ղեկավարները նման բաների են գնում: Ցավալի է, որ կարող են այն մարդկանց գետնով տալ, ովքեր բարձրացրել են հայոց եռագույնը, բոլոր երկրներում բարձր պահել հայի պատիվը:




Քոչարյանի զոհերը

Ես ինձ շատ վատ եմ զգում, որ աշխարհում ինչքան ընկերներ ունեմ, բոլոր երկրներից զանգում են, իրենց էջերում գրում են, նրանք տեսնում են, որ մեր երկրի վարչապետը պրոպագանդում է, թե բռնի ուժով բան չեն անում, դատապարտում է բռնի ուժը, բայց, ցավոք, այսօր ով իր անձնական կարծիքն ունի, որը եթե չի համընկնում իրենց կարծիքին, ազգի դավաճան են սարքում, չգիտեմ՝ ինչ պիտակ են կպցնում, ամենամեծ ցավը դա է:





Չառանձնացնեմ, երևի ինքներդ գիտեք՝ ֆիլմի վերաբերյալ աղմուկ եղավ, ինձ թվում է՝ պետք է այդպես սեռափոխ լինենք, որ մեզ տեղ տան:


Դա է դարձել մեր այսօրվա երկրի վիճակը»,- ասաց Եվրոպայի չեմպիոնը:

Ժողովրդին չի կարելի բաժանել, այսպես արդեն թշնամանք է սերմանվում: Ես ոչ քաղաքականությամբ զբաղվել եմ, ոչ զբաղվում եմ, ոչ էլ ուզում եմ զբաղվել, ոչ էլ քաղաքագետ եմ, ուղղակի ես` որպես մարզիկ, այնտեղ կանգնած էի, կարող էին հարգանքով մոտենալ, բայց առանց խոսելու թևերս ոլորեն, ասեն՝ սրան տարեք… մեր ոստիկաններն են, չէ՞, կարող են քաղաքավարի մոտենալ:



Թե՞ ասել են՝ վախեցրեք. մենք վախեցող տեսակ չենք: Մեր երկրի իմիջի վրա նման բաները լավ չեն անդրադառնում: Չի կարելի նման բան անել:

Մեր ղեկավարությունը այլ բան էր խոստանում, լրիվ այլ բան արեց: Ես լավ չեմ վերաբերվում այս ամենին»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->