>

Ի տարբերություն իր ընկերուհիների, որոնք երազում էին սովորել և կարիերա ստեղծել կամ նույնիսկ հայտնի դառնալ, Նատաշան երազում էր միայն ընտանիքի մասին: Նա սիրում և կարողանում էր պատրաստեր համեղ ուտեստներ, ընդհանուր առմամբ, բոլոր տնային աշխատանքները նա ուրախություն էր համարում: Դպրոցն ավարտելուց հետո նա աշխատանք ստացավ, բնակվում էր ծնողների հետ, և նրա կողքով անցնող յուրաքանչյուր տղա երազում էր դառնալ նրա ապագա ամուսինը:

Բայց ապագա ամուսինն այդպես էլ չէր շտապում հայտնվել: Հետևաբար, երբ Նատաշան, որն արդեն հոգնել էր սպասելուց, հանդիպեց Իգորին, նրան թվում էր, թե այդ տղան լավագույնն է ու արժանին և պարզապես չի նկատում նրա թերությունները: Բայց ընկերուհիներն անընդհատ ասում էին, որ Իգորը էգոիստ և, առավել ևս, շատ ագահ անձնավորություն է: Բայց Նատաշան սիրահարված էր, և նրան թվում էր, թե ընկերները նախանձից են նման արտահայտություններ անում։




Քոչարյանի զոհերը

Մի քանի ամսվա ծանոթությունից հետո նրանք սկսեցին միասին ապրել վարձով բնակարանում: Նատաշան ամպերի մեջ էր, հոգ էր տանում Իգորի մասին և ընդհանուր առմամբ գոհ էր ամեն ինչից:





Մեկ տարի անց նա իմացավ, որ հղի է: Ինչպիսի օրհնություն: Վերջապես, նա կունենա լիարժեք ընտանիք: Ընթրիքի ժամանակ նա  ասաց Իգորին այս ուրախալի լուրը՝ հույս ուներ, որ այժմ նրանից ամուանության առաջարկություն կստանա: Բայց ոչ այդ օրը, ոչ էլ ուրիշ օր դա տեղի չունեցավ:

Արդեն հղիության երրորդ ամսում Նատաշան ինքը սկսեց խոսել Իգորի հետ ամուսնության մասին: Նա ինչ-որ կերպ անտարբերությամբ համաձայնեց, բայց միայն եթե նրանք պետք է պարզապես գրանցեին իրենց ամուսնությունը, ասելով, որ ոչ մի լրացուցիչ ծախսեր իրեն պետք չեն: Նատաշան անգամ դրանից ուրախացավ։

10 вещей, которые втайне совершала каждая беременная женщина


Իգորը երբեք նրան գումար չի տվել: Նատաշան շատ վիրավորված էր, քանի որ միայնակ էր պատրաստվում երեխայի ծննդին: Եվ առաջին անգամ նա որոշեց ամուսնուց գումար խնդրել՝ բացատրելով, որ երեխայի համար օրորոց պետք է գնի: Իգորը չմերժեց, չվիճեց, և Նատաշան հույս ուներ, որ երեխայի ծնունդով ամեն ինչ կստացվի: Նրանք միասին գնացին խանութ, Իգորն ինքն  ընտրեց էժանագին մահճակալ, և Նատաշայի հորդորով գնեց ևս մի քանի խաղալիք:

Իր որդու ծնվելուց հետո Նատաշան սկսեց ավելի քիչ ժամանակ հատկացնել տնային գործերին, ինչը ամենևին դուր չէր գալիս Իգորին: Նա կնոջը չէր օգնում երեխայի հարցով, նպաստը բավարար չէր, և Նատաշան ստիպված ծնողներից էր գումար վերցնում: Եվ երբ նրա որդին մի տարեկանից փոքր էր, Իգորը հայտնեց, որ ժամանակն է, որ իրենք բաժանվեն:

Как отучить ребенка от укачивания

Նատաշան հարցրեց, թե որն է պատճառը, ասաց, որ շատ է սիրում իրեն, բայց Իգորն ասաց, որ ինքը պարզապես ձանձրալի տնային տնտեսուհի է։ Նատաշայի համար դա մեծ հարված էր և այդպես էլ նրա բոլոր երազանքներն ու հույսերը ջուրն ընկան։



Մինչ Նատաշան ծնողների տանն էր, Իգորն առաջինն էր, ով դուրս եկավ վարձակալած բնակարանից: Նա վերցրեց գրեթե բոլոր իրերը, նույնիսկ իր որդու օրորոցը և խաղալիքները, որոնք ինքն էր գնել: Իսկ մի քանի ամիս անց նա սկսեցի զանգահարել Նատաշային, խնդրեց, որ  վերադառնա, որպեսզի նորից սկսեն ամեն ինչ, բայց Նատաշան հրաժարվեց:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

 

 

Сообщение Ամուսինս հեռացավ տնից, իր հետ տանելով անգամ որդուս համար գնված օրօրոցն ու խաղալիքները появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->