>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և ապա ազատությունից զրկելու որոշումներին և ԲՀԿ-ի այն պնդումներին, թե տվյալ գործընթացը քաղաքական հետապնդում է:

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն պնդում էր, որ Ծառուկյանի նկատմամբ գործընթացը սկսվել է վերջինի՝ հունիսի 5-ին արած հայտարարություններից հետո: Նա հայտարարել էր, որ կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի:




Քոչարյանի զոհերը

Նիկոլ Փաշինյանը Աժ ամբիոնից բերեց փաստական տվյալներ, որ Ծառուկյանի և նրա մերձավորների նկատմամբ քրեական գործերը սկսվել են ավելի վաղ շրջանում:




«2018 թվականի հուլիսի 5-ին քրգործ է հարուցվել պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հայտնի ծեծի դրվագով, հետո կալանավորվել է, գործը ուղարկվել է դատարան և կայացվել է մեղադրական դատավճիռ:

2019-ի հունվարի 29-ին Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը Աբովյանի հայտնի սպանության առիթով հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա, որից հետո խուզարկություններ սկսվեցին Նվեր Ծառուկյանի բնակության հասցեում. էս էն խուզարկությունների մասին ա, որ ասում էին՝ վա՜յ ոնց կլինի, տունը խուզարկում են, ուրեմն սա քաղաքական հետապնդում է:


2019-ի դեկտեմբերի 28-ին Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի գործողությունների հետ կապված հարուցվել է քրգործ և ես իմացա, որ այդ քրգործով պատճառված վնասը փոխհատուցվել է: 2019-ին սեպտեմբերին «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին կալանավորելու որոշում է կայացվել»,- ներկայացրեց Փաշինյանը:


Նա հայտնեց, որ քննչական մարմինների որոշ օղակներում ինքը նկատել է, որ կոռուպցիոն բնույթի գործերն արհեստականորեն առաջ չէին գնում:

«Նախկինում իշխանությունը էս քրգործերը միշտ օգտագործել ա, որ էդ ուժերին պահի կանտրոլի տակ, մտցնի կոալիցիա, որովհետև լեգիտիմության խնդիր ա ունեցել: Իսկ մեր իշխանությունն էդպիսի խնդիր չունի, մեզ պետք չէ գնալ քրգործերը դարձնել առևտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն, կամ իրենց խոսելու ձևը փոխեն:

Մենք իրենց խոսելու ընտրելու ձևը գիտենք. իրենք ստեղ չեն էլ խոսա, որովհետև ժողովուրդն իրենց ստեղից վռնդելու ա ընդհանրապես: Ես կարծում եմ, որ քննվում ա 3-րդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ ա բացահայտվել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->