Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ է եկել նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ անց դատարանը պատրաստվում է քննել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդագիրը:
Քոչարյանի զոհերը
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ գործն ունի քաղաքական ուղղվածություն, փորձ է արվում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, մինչդեռ ինքը իր պաշտոնավարման ժամանակ երբեք քաղաքական պատվեր չի կատարել.
«Գլխավոր դատախազը որևէ կերպ չկարողացավ համոզել, որ մեղադրանքը հիմնավոր է»: Նա նաև հերքեց տեղեկատվությունը, թե իր և Ծառուկյանի հարաբերությունները լարված են:
Դատարանի բակում են նաև ՀՅԴ–ականներ, ԲՀԿ պատգամավորները։
Նշենք, որ դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝
Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։
ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։ «Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ քվեարկեց երկու միջնորդություններին։
Сообщение Արթուր Վանեցյանը դատարանի բակում է․ Նա հայտարարություն արեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն