>

«Մենք այսօր Լարսին այլընտրանք ունենք՝ Հարավային Օսեթիայով ճանապարհը․ որոշ ժամանակ առաջ ռուս-վրացական երկկողմ հանդիպումներից մեկի ժամանակ ճշտվեց, որ Հայաստանի համար Հարավային Օսեթիայով ճանապարհը կբացվի այն ժամանակ, երբ Լարսի  ճանապարհը ինչ-ինչ հանգամանքներում կփակվի, այսինքն՝ օրինակ, ձմեռային անբարենպաստ եղանակային պայմաններում Լարսը փակվել է,  ուրեմն այդ դեպքում հայաստանցի վարորդները կարող են Հարավային Օսեթիայի ճանապարհով շրջանցել Լարսը․ այսպիսի պայմանավորվածություն գոյություն ունի Ռուսաստանի, Վրաստանի և Շվեյցարիայի SGS միջնորդ կազմակերպության միջև․ շվեցարական SGS կազմակերպությունը հանդիսանում է այն միջնորդ կազմակերպությունը, որը Հարավային Օսեթիայի տարածքով իրականացնելու է բեռների անցկացման և ստուգման մոնիթորինգի խնդիրը։

Այս առումով ռուսական կողմը խնդիր չունի, իսկ վրացական կողմն էլ իր հերթին պարտավորվել է նման պարագայում թույլ տալ հայկական բեռնատար մեքենաներին իրենց ապրանքը Հարավային Օսեթիայով  հասցնել Ռուսաստան։








Քոչարյանի զոհերը

Ինչ վերաբերում է այլ պայմանավորվածությունների, ապա  չեմ կարծում, որ թերևս մոտ ապագայում տեսանելի այլ բաներ կլինեն, քանի որ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև լուրջ քաղաքական խնդիրներ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց  «Սաթի-Տրանս» բեռնառաքող ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը՝ խոսելով Լարսի այլընտրանքի մասին։

Առհասարակ, Լարսի խնդրից խուսափելու համար, Մակար Առաքելյանի դիտարկմամբ՝ Հայաստանի նոր կառավարությունը պետք է մեր երկու  հարևան երկրների՝  Վրաստանի  և Իրանի հետ լոգիստիկ ենթակառուցվածքների կառուցման և կառավարման ծրագիր ունենա։


«Այսինքն, երկարաժամկետ ճանապարհային քարտեզ պետք է ունենալ՝ ապագա առնվազն 10-15 տարվա համար, որովհետև Վրաստանն ու Իրանը այս պահի դրությամբ մեր ամենակարևոր  հարևաններն են՝ առանց նրանց մեր տնտեսությունը կանգնած է, հետևաբար նրանց հետ միասին պետք է մշակել այդ ճանապարհային քարտեզը»,-ընդգծեց նա։



Մանրամասները՝  տեսանյութում։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->