>

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն այսօր, ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին զեկույցը, անդրադարձել է նաև Հայաստանի հետ Հանձնաժողովի համագործակցությանը։




Պարոն Բուքիքիոն, մասնավորապես, նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել։


«Մենք (Հանձնաժողովը) աջակցում ենք այս երկու պետություններին՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու իրենց ջանքերում։

Մարտահրավերներից մեկը, որը հատկապես վերաբերում է Հայաստանի, բայց նաև Մոլդովայի իշխանություններին, վերաբերում է մի կողմից ժողովրդի ակնկալիքները բավարարելուն և երկրում իրական փոփոխություններ բերելու անհրաժեշտությանը, իսկ մյուս կողմից՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելուն:


Հիմա՝ այս շաբաթվա մեր նստաշրջանում, մենք հաստատելու ենք շուրջ 10 առավելապես բարդ և զգայուն կարծիքներ»,- ասել է պարոն Բուքիքիոն՝

մասնավորեցնելով, որ այս կարծիքներն, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են Սահմանադրական դատարանի բարեփոխման առաջարկին և Հայաստանում սահմանադրական կարգի տապալման քրեական հանցագործության հարցերին:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->