>

Այսօր` հունիսի 17-ին, մահացել է լրագրող, թարգմանիչ Նելսոն Ալեքսանյանը:

loading...




Ծնվել է 1952թ. հունվարի 1-ին, Էջմիածին քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում: 1979թ. ավարտել է ԽՍՀՄ Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի (Մոսկվա) թարգմանչական բաժինը։





Աշխատել է ՀԳՄ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսում, «Նոյյան տապան» և «Արմենպրես» լրատվական գործակալություններում, «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում։ 1989թ-ից Հայաստանի գրողների նիության անդամ է:

Նրա թարգմանությամբ առանձին գրքերով և ժողովածուներով լույս են տեսել հայաստանյան և սփյուռքահայ արդի և դասական տասնյակ գրողների ստեղծագործություններ ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Լեհաստանում և այլուր։


Ռուսերենից հայերեն է թարգմանել գիտական և իրավաբանական բնույթի դասագրքեր։ Հայաստանյան մամուլում հրապարակել է տասնյակ հրապարակախոսական հոդվածներ։



Հեղինակել է շուրջ 50 թարգմանական գիրք, որոնցից են՝ Ռուբեն Հովսեփյանի «Ամենատաք երկիրը» (1983թ.), «Ապրիլ» (1985թ.), Կարեն Սիմոնյանի «Միքայել Նալբանդյան» (1984թ.),

Ռազմիկ Դավոյանի «Եթե աստված կամենա» (2009թ.), Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» (2012թ.) և այլն:

Արժանացել է ՀՀ ՊՆ մրցանակի:

Сообщение Ցավալի լուր. Մահացել է Նելսոն Ալեքսանյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin