>

Քիչ առաջ ֆեյսբուքյան հարթակում տեսանկարահանված բավականին ուշագրավ մի նյութ է հանրայնացվել, որտեղ երևում է, որ հոսող գետում են հայտնվել կուսակցական անդամատոմսեր:





Նկարահանող տղաները կարողացել են հոսող գետից դուրս հանել թղթերը: Պարզվել է, որ դրանք ԲՀԿ-ի կուսակցական անդամատոմսեր են, որոնք փաստորեն քաղաքացիներն են նետել գետը:





Հայտնի է, որ այս ուժի շուրջ հիմա ընթանում են լրջագույն գործընթացներ: Ինչպես երևում է, արդեն իսկ կան մարդիկ, ովքեր հրաժարվել են այս կուսակցությանն անդամակցելուց:


Դեռ առավոտյան Ի. Տոնոյանը, պատասխանելով իրեն ուղղված հարցին, բացառել էր, թե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան դուրս գալ կուսակցության շարքերից:



Դեռևս չկան կուսակցության շարքերից դուրս եկող քաղաքական գործիչներ, ովքեր ապշտոնապես կհայտարարեն այդ մասին, ինչպես եղավ հինգ տարի առաջ, բայց, ինչպես երևում է, հասարակ քաղաքացիների շրջանում շատ են այն մարդիկ, ովքեր կուսակցության անդամատոմսը գետը նետելով արդենիսկ հրաժարվել են կուսակցական պատկանելությունից:

 

Сообщение Ահա թե ինչպես են ԲՀԿ-ականները կուսակցական անդամատոմսերը գետը նետել появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->