>

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը պատրաստվում է ամառային հանգիստը վայելել Կիպրոսում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմեց, որ օգոստոսին ամուսնու` Գեորգի Կիմիչի և դստեր` Գաբիի հետ կմեկնեն ծովափնյա հանգստի, քանի որ ծովն ամառը վայելելու լավագույն տարբերակներից մեկն է։ Ընտանիքը պատրաստվում է այնտեղ անցկացնել 2 շաբաթ։


«Սիրում եմ ակտիվ ու պասիվ հանգստի միքսը։ Ինձ համար հանգստի լիարժեք տարբերակը ծովափ մեկնելն է, երբ կարողանում ես և՛ նոր երկիր տեսնել` նոր տպավորություններ, նոր գույներ բացահայտել, մտահորիզոնդ ընդլայնել, և՛ ծովափնյա հանգիստ ունենալ։ Որքան էլ հետաքրքիր է նոր երկիր բացահայտելը, դրանից հետո միշտ պասիվ հանգստի կարիք եմ ունենում։ Կատարյալ տարբերակ է, երբ կարողանում ես տեսարժան վայրերին զուգահեռ ծովային հանգիստ ունենալ։ Ես սիրում եմ ծով, արևայրուք, կարդալ, անջատվել ու լսել ծովի ձայնը»,– ասաց Լուիզան։








Քոչարյանի զոհերը

Դերասանուհին հայտնեց, որ երկրի ընտրությամբ, սովորաբար, ամուսինն է զբաղվում։ Իրեն և դստերը մնում է համաձայնել նրա ընտրության հետ կամ ոչ։ Լուիզայի խոսքով` այս հարցում հեշտությամբ են համաձայնության գալիս։

Կիպրոսի ընտրությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Լուիզան շատ էր ուզում դստերը ցույց տալ Երուսաղեմը, Հիսուսի ծննդավայրը` Բեթղեհեմը. «Այն իր մեջ մեծ խորհուրդ ունի, որն ուզում եմ աղջիկս տեսնի։ Կիպրոսից նավով շրջագայելու և այնտեղ հասնելու հնարավորություն կա, ինչի համար էլ կանգ առանք այս տարբերակի վրա»։


Լուիզան տարվա կտրվածով պարտադիր մեկնում է ընտանեկան հանգստի։ Ասում է` այդ հարցում բախտավոր է, կարևորում է, որ կարողանում է մեկնել և՛ ընտանեկան հանգստի, և՛ ընկերուհիների հետ ժամանց անցկացել։



«Ընկերուհիներիս հետ հիմնականում Հայաստանի  սահմաններում ենք կազմակերպում հանգիստը։ Հայաստանում էլ հրաշալի հանգստավայրեր կան, որտեղ կարելի է լիցքաթափվել, թոթափել ծանրաբեռնվածությունը։ Հենց այս պահին էլ Ծաղկաձորի ճանապարհին եմ։ Մեկնում ենք ընկերուհուս տարեդարձը նշելու»,– ասաց դերասանուհին։

Աղբյուր՝ Life.tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->