>

Paradox Media ֆեյսբուքյան էջը գրում է՝

Ինչո՞ւ Նիկոլը թույլ չի տվել Ծառուկյանին մուծել ժողովրդի մի քանի ամսվա կոմունալները




Քոչարյանի զոհերը

Ի՞նչ է պարզվում։ Ուրեմն շատ-շատերը խոսում են, որ Գագիկ Ծառուկյանը, իր հայտնի ելույթից առաջ, գնացել է Նիկոլի մոտ և ասել, որ պատրաստ է մուծել ՀՀ բոլոր քաղաքացիների կոմունալ վճարները առաջիկա մի քանի ամիսներին։





Նիկոլը, որպես իսկական եսասեր, արգելել է Ծառուկյանին նման բան անել՝ նշելով, որ պետությունը չի կարողացել նման բան անի, ու եթե Ծառուկյանը հիմա նման բան անի, ռեյտինգը կբարձրանա, իսկ Նիկոլի ռեյտինգը խիստ կընկնի։


Ասում են, որ Նիկոլը Ծառուկյանին հորդորել է փողերը փոխանցել Աննայի հիմնադրամին, որտեղից էլ իրենք կմուծեն կոմունալները և կնշեն, որ փող տվել է նաև Ծառուկյանը։

Ստացվում է, որ Ծառուկյանը, նկատելով Նիկոլի ռեյտինգի անկումը, փորձել է մտնել ժողովրդի աչքը, իսկ Նիկոլն էլ եսասիրաբար թույլ չի տվել, ինչից Ծառուկյանը խիստ վրդովվել է և ունեցել է հայտնի ելույթը, ինչին էլ հաջորդել են հայտնի դեպքերը։ Ստացվում է, որ Նիկոլի ու Ծառուկյանի քաղաքական խաղերի մեջ կրկին տուժել է ժողովուրդը։



Փաստորեն, երկուսնել իրար արժանի են. Նիկոլը թույլ չի տվել ժողովրդին օգնել, Ծառուկյանն էլ փորձել է ժողովրդին օգնել միայն Նիկոլի ընկնող ռեյտինի ֆոնին դիվիդենտ հավաքելու համար։

 


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->