>

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Շատերն այսօր ասում էին, որ բան չի փոխվել ՀՀ-ում։

Իսկապես։
ա/ Հայաստանում քաղաքացին ունի այնքան ազատություն, որ ամենաիշխանավորին հայհոյում է (ղալաթ է անում) և մնում առանց պատիժ։ Նույնիսկ մի թթու խոսք չեն ասում։
բ/ Հայաստանում 20 տարի չէինք կարողանում իշխանություն ընտրել, այռմ մի անգամ կարողացել ենք։




Քոչարյանի զոհերը

գ/ Այս տարի ՀՀ-ում բժիշկները անգամ կորոնավիրուսի պայմաններում ավելի շատ մարդ են կարողանում բուժել, քան 2019 թ.-ին։ Ապրեն մեր բժիշկները և այն մարդիկ, ովքեր ապահովում են բժիշկներին անհրաժեշտով։ Ամեն օր ՀՀ-ում 10-12 մարդ ավելի քիչ է կյանքից հեռանում, քան անցած տարի։ Մարդ։ Քաղաքացի։ Օրը տասնետկու մարդ ավել են փրկում կյանքից հեռանալուց։ Տարեկան կլինի 3 հազար!





դ/ ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացված է ու դրա արդյունքում քաղաքացին, եթե պաշտոնյան կաշառք է շորթում, ուրեմն հաստատ գիտի, որ կա առնվազն մեկ մարդ, որին եթե հասնի, ուրեմն պաշտոնյան, մեղմ ասած, հարց կունենա։ Բնականաբար, բազմաթիվ պետական և մասնավոր կառույցներում կան չինովնիկներ, որոնք ատկատով են աշխատում, Սակայն դրանց հերթն էլ կգա։

ե/ ՀՀ-ում գործարարը ազատագրված է։ Հարկդ վճարիր և գործդ արա։ ՀՀ-ում պետք չէ «տանիք» ունենալու համար վճարել։ Հայաստանի գործարարները հեղափոխության ամենամեծ շահառուներից են։ Կան բազում խնդիրներ մաքսային միության, շինարարության թույլտվությունների, էժան և երկար փողերի հասանելիության, բարդ հաշվապահական համակարգի, խճճած օրենսդրության, շրջափակման և փոքր շուկայի հետ առընչություն ունենա։


զ/ Հայաստանցի մայրը իր զավակին ուղարկում է բանակ դողը սրտում։ Սակայն նա գիտի, որ իր զավակը նորմալ սնվելու է, ստիպված չի սպիտակեղեն և Ուրիշ պարագաներ մատակարարել։ Բանակը էականորեն ու դրականորեն փոխվել է։ Բանակը դարձել է ծառայության համար էապես անվտանգ։ Բանակը էապես հզորացել է։



է/ ՍԴ հարցը մինչ օրս չի լուծվել։
ը/ Վեթինգը վարի են տվել։
թ/ Կառուցել են շատ ավելի լավ և շատ ավելի շատ ճանապարհներ։
ժ/ Արտաքին քաղաքականությունը կաղում է։

Դեսպաններից շատերը, ԱԳՆ աշխատակազմի մի մասը և Ուրիշ արտաքին գործերի պատասխանատուներ պարզապես սարսափելի վատ են աշխատում, իսկ ոմանք լավ են աշխատում, սակայն Հայաստանի դեմ։

ի/ Պետականացման կամ պետական ձեռնարկությունների ստեղծման կոչեր ու փորձեր են արվում։
լ/ Բուհական կրթությունը պարալիզացված է, հանրակրթությունը՝ հոգեվարքի մեջ։
խ/ Մշակույթում բան չի փոխվել։ Մշակույթը ինչպես եղել է հարկատուի ուսերին, տենց էլ մնացել է։
ծ/ՀՀ—ում մամուլն այլանդակ ազատ է։
Դեռ այսքանը։ Եթե վրիպել եմ, ուրեմն խնդրում եմ ավելացնել ու ձեռքբերումները ու պրոբլեմները»։

Сообщение Շատերն այսօր ասում էին, որ բան չի փոխվել Հայաստանում. Իսկապես…Ինչ է փոխվել Հայաստանում՝ ըստ Արմեն Մարտիրոսյանի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->