>

Լավ է՝ կրածը ոսկի չէ

Երեկ մտահոգները գտել էին հերթական շահարկման թեման և փորձում էին ամբողջ ուժով այն դարձնել մեյնսթրիմ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին ոստիկանները պառկեցրին գետնին, այնուհետև բերման ենթարկեցին: Եվ սկսվեց. ինչպե՞ս կարելի է Հայաստանի դրոշը բարձրացրած մարդուն բերման ենթարկել:




Քոչարյանի զոհերը

Եվ այս օրինակի վրա կարելի է դիտարկել, թե ինչպես են հայտնի ուժերը փորձում կառավարել տեղեկատվական հոսքերը: Ինչ մանիպուլյացիաների են դիմում ծուռ հայելիների պատկեր ստանալու համար: Իրենց տրամադրության տակ գտնվող մեդիաներով ժամը մեկ նույն նյութը վերահրապարակում էին՝ փորձելով համոզել հասարակությանը, որ 2020 թվականի հունիսի 16-ի գլխավոր իրադարձությունը Ամոյանին բերման ենթարկելու փաստն է:






Մինչդեռ դրա փոխարեն այդ նույն մեդիաները անգամ մեկ անգամ չանդրադարձան շատ ավելի խոսուն լուրի: Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, պետական բյուջե է վերականգնել 300 միլիոն դրամ գումար, որպես փոխհատուցում համայնքին պատճառված վնաս:

Երեկ Ծառուկյանը խորհրդարանում խոսեց ամեն ինչից, վատ կառավարումից մինչև սով: Փեսայի քաղաքապետի պաշտոնում աշխատելը իսկական ապացույց է վատ և հանցավոր կառավարման: Թալանել համայնքը, հարստանալ, իսկ Աբովյանը թողնել հեռավոր գյուղի խրամատներ հիշեցնող ճանապարհներով:

Ինչ հիանալի հակադարձումներ կարող էին պատրաստել հայտնի մեդիաները՝ կողք կողքի դնելով Ծառուկյանի բոցաշունչ ելույթը և փեսայի բյուջե վերականգնված 300 միլիոն դրամի փաստը:

Դրա փոխարեն Ամոյան, Ամոյան և կրկին Ամոյան:


Նախ երիտասարդի մեծամտության մասին: «Ես բարձր եմ պահել հայի և ՀՀ դրոշը, այն երկրի դրոշը, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երևում»։ Մեկ անգամ բրոնզե մեդալակիր դառնալը թույլ չի տալիս նման վերամբարձ և միևնույն ժամանակ հայրենիքը ստորադասող հայտարարություն անել:

Այսպիսի հայտարարություններ իրենց երբեք թույլ չեն տվել Տիգրան Պետրոսյանը, Վիկտոր Համբարձումյանը կամ Արամ Խաչատրյանը: Առնվազն ծիծաղելի է սեփական անձին նման կարևորություն տալը: Հայաստանի տեղը իմացողը գիտեր մինչև Ամոյանի լույս աշխարհ գալը, չիմացողը դժվար ֆիքսվի մեկ անգամ բրոնզե մեդալակիր եղած անձնավորության մեջքին փռված դրոշի վրա:



Ամրոյանը, եթե այդքան թասիբով և դուխով տղա է, պետք է 2015 թվականին դուրս գար փողոց և հաշիվ պահանջեր Սերժ Սարգսյանից հայկական սպորտի մեծագույն և անշահախնդիր նվիրյալ Գագիկ Ծառուկյանին «դոդ» անվանելու համար: Լավ ընդունենք բրոնզե մեդալակիր է, ոսկյա չէ, կարող էր գոնե հաշիվ պահանջել Արմեն Աշոտյանից՝ կրկին ՀԱՕԿ-ի ղեկավարին «դոդ» անվանելու համար:

Հեղափոխությունը տեղի է ունեցել, որպեսզի չլինեն արտոնյալներ, բոլորը լինեն հավասար օրենքի առջև: Սկզբից փորձում էին հասարակության վրա վաճառել Արցախի հերոսի կարգավիճակը, հետո բարերարի, հիմա էլ՝ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրի:

Հեղափոխությունը կպարտվի, եթե իշխանությունը ընդունի, որ Ամոյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք է պետք, չհնազանդվելու դեպքում նրան չի կարելի բերման ենթարկել և այլն:

Երեկ բերման ենթարկող ոստիկանները հստակ ցուցադրեցին, որ իրենք ավելի լավ են ընկալել հեղափոխության արժեբանական մեսիջները, քան որոշ օլիմպիական բրոնզե մեդալակիրներ:

Արիս Վաղարշակյան

Сообщение Երեկ մտահոգները գտել էին հերթական շահարկման թեման և փորձում էին ամբողջ ուժով այն դարձնել մեյնսթրիմ. Լավ է՝ կրածը ոսկի չէ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->