>

Վազգեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Եթե Տիտանիկը 2020 թվին կործանվեր:




Քոչարյանի զոհերը

Ապէ, ես չեմ հավատում էդ այսբերգին, դու այսբերգից խորտակված նավ ճանաչու՞մ ես: Ես էլ չեմ ճանաչում:





Ախպերս, սովորական փոթորիկից ավելի շատ նավաբեկություն ա լինում, քան այսբերգից:

Այ ցավդ տանեմ էդ մակույկ, փրկօղակ, փրկարար բաճկոն, սաղ սուտ են, դրանք ջուրը ընկած մարդկանց են մենակ փրկում, ով դեռ ջրի մեջ չի՝ կարա չհագնի:

Արա մարդուն շնաձուկը ուտում ա, գրում են նավաբեկությունից մեռավ, ջրում ցրտահարվում ա, գրում են նավաբեկությունից մեռավ, լողալ չգիտի խեղդվում ա, գրում են նավաբեկությունից մեռավ:


Էս այսբերգից չի ծակվել էս նավը, այլ փարոսներով են ծակել: Հենա ամեն կղզու վրա մի հատ փարոս ա տնգած, որտեղից էլ ծակող ճառագայթներ են ուղարկում:

Ժողովուրդ ջան, վտանգավոր չի, մենակ լողալ չիմացողներն են մահանում, մի վախեցեք: Հենա հարևանս լողի եվրոպայի չեմպիոն ա, ընկել ա, սկի չի էլ զգացել ոնց ա 30 կմ լողալով ափ հասել:



Մեր հարևանի հորքուրի տղու կնգա այգեպանը ասել ա, որ կապիտանը 100 ֆունտ փող ա տալիս զոհվածի հարազատներին, որ համաձայնվեն գրի նավաբեկությունից ա մահացել:

Էդ փրկարար բաճկոններն ու մակույկները փակ լողավազաններում են օգնում, բաց ծովում դրանք անիմաստ են:

Աղջիկ ջան, դու ասենք թե ո՞րտեղ ես աշխատում: Բա որ ԱԻՆ-ում, չգիտե՞ս, որ բարի մարդիկ ջրի մեջ չեն սուզվում:

հ.գ. Լորդերի պալատի ներկայացուցիչ Ջորջ Պետերսոնին Սքոթլան Յարդի աշխատակիցները տուգանեցին փրկարար բաճկոն չկրելու համար, սակայն նա ասեց, որ չի կրել ու չի կրելու:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->