>

Մենք պայմանը դրել ենք, եթե մարդը չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակվի,

թող չդիմի հակաճգնաժամային աջակցությունից օգտվելու համար:

Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան,

loading...


որ 20-րդ միջոցառումը ենթադրում է, աջակցություն ստացող անձանց տվյալները հրապարկվում են համապատասխան կայքում






եւ դա կարող է անձնական տվյալների հրապարակում դիտարկվել:

«Սա նրա համար է, որ չարաշահումներ թույլ չտանք: Պետ է կետ լինի, որ մարդը համաձայն է իր անձնական տվյալների հրապարականը:

Եթե մարդը համաձայն չի, ինչո՞ւ համաձայն չի, եթե տուժած ոլորտի աշխատող է, ուրեմն պետք է համաձայնություն լինի:

Եթե չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակենք, ուրեմն մարդը թափանցիկության խնդիր ունի, ուրեմն ասենք ինքը մեծահարուստ է եւ


չի ուզում հարեւան իմանա, որ ինքը պետությունից 68 հազար դրամ աջակցություն է ստացել:

Երբեմն իմ մոտ տպավորություն է, որ օրենքներն այնպես են ընդունված, որ հատուկ հնարավոր չլինի արդյուննավետ աշխատել,

որ հնարավոր լինի ծանոթ, ընկեր, հորեղբոր տղա մտցնել, մտցնել ցուցակ, փողերը մեջ-մեջ անել:



Ոչ, պետք է հրապարակվի, եթե չի հրապարակվելու, այս միջոցառումը չենք անում եւ վերջ:

Կամ էլ ասեն՝ չենք հրապարակում, սկսեն սոցիալական ցանցերում, թերթերում գրեն, որ ստացած

32 հազարից 45 հազարը վարչապետի հորեղբոր տղերքն են, մնացած 85 հազարը՝ փոխվարչապետների, մնացածն էլ նախարարների:

Հետո էլ հայտարարեն՝ ոչ ոք օգնություն չի ստացել:

Դուք սովոր եք եղել «Բրաբուսների» շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու, հիմա չեք ստանում, դրա համար նշանակում է, որ ոչ ոք չի ստացե՞լ:

Պայմանը հետեւյալն է՝ կամ հրապարակվում է, կամ միջոցառումը չի արվում»,-հայտարարեց վարչապետը:

Сообщение Պայմանը հետեւյալն է՝ կամ հրապարակվում է, կամ միջոցառումը չի արվում. Վարչապետի կոշտ հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin