>

Ազգային ժողովում քննարկվում է Տեսալսողական մեդիայի եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախգծերի փաթեթը։

Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարություններին, որ նախագիծը չի կարելի համարել նորարար կամ ամբողջական, որովհետեւ էլեկտրոնային հաղորդակցության եւ մեդիայի հարցը չի լուծում։




Քոչարյանի զոհերը

Հայրապետյանը շեշտեց, որ այս նախագծերը վերաբերում են բացառապես հեռուստատեսությանը եւ ռադիոյին, այդ իսկ պատճառով էլ չեն լուծում այդ խնդիրները, ինչպես եւ չեն լուծում Սահմանադրական դատարանի ճգնաժամը։





Նրա խոսքով՝ այս օրենքի նախագծով նրանք ցանկանում են ոչ թե փակել որեւէ հեռուստաալիք, հեռուստահաղորդում, որեւէ սերիալ, այլ խրախուսել լավ արտադրանքը, որակյալ բովանդակությունը։ Պատգամավորի համոզմամբ նաեւ՝ այն աղբը, որ կարելի էր տեսնել մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը, լինելու է ոչ մրցունակ, դուրս է գալու շրջանառությունից։

Սույն օրենքի նախագիծը, ինչպես ասաց Հայրապետյանը, չի կարող հենց վաղվանից լինել տեսանելի եթերի բովանդակության առումով, բայց եւ վստահեցրեց, որ 1 տարի անց հեռուստադիտողի համար սա լինելու է շոշափելի տարբերություն։


«Մենք չենք գալիս՝ պնդելու, թե այսօր այս օրենքն ընդունելով՝ վաղվանից փառահեղ, ամենամաքուր եթերն ենք ունենալու, բայց ասում ենք, որ այսօր դնում ենք դրա հիմքերը»,- ասաց Հայրապետյանը։



Նա նաեւ հայտնեց, որ քիչ առաջ իրեն մի լրատվականի նյութ ուղարկեցին, որը վերնագրված էր՝ «Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ օրենքի նախագիծը»։

Շարունակելով իր խոսքը՝ պատգամավորն ասաց, որ այսօր իրենք խոսում են բացառապես մեդիադաշտում նոր կանոնակարգումների մասին, որոնք միտված են պետության ազգային անվտանգության, լեզվական անվտանգության բարձրացմանը։

«Ես անունը դեռեւս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետեւում կանգնած անձանց՝ այս հակապետական, խայտառակ, դավաճանական վարքագիծը փոխելու համար։ Կա՛մ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կա՛մ՝ նյութը հեռացնում»,- եզրափակեց պատգամավորը։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->