Ազգային անվտանգության ծառայությունը երեկ կեսօրին խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդևան Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին պատկանող կառույցներում:
Քոչարյանի զոհերը
Մասնավորապես, ժամը 12-ին մտել են Վարդևան Գրիգորյանի տուն, նույն օրը նաև խուզարկել են Վարդան Ղուկասյանի գրասենյակը:
Վարդևան Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել,
ԱԱԾ աշխատակիցները ցույց են տվել խուզարկություն իրականացնելու փաստաթուղթ և կատարել որոշակի գործողություններ:
Պատգամավորի խոսքով՝ առգրավել են իր այփադը և թոռների հեռախոսները: Վարդան Ղուկասյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: ԱԱԾ-ից տեղեկությունները դեռ չեն մեկնաբանում
:
Сообщение ԱԱԾ-ն մտել է Վարդան Ղուկասյանի գրասենյակ և Վարդևան Գրիգորյանի բնակարան. Ինչ է կատարվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն