>

Այսօր ապրիլյանի անմահ հերոս Արտակ Պետրոսյանի ծննդյան օրն է․ նա կդառնար քսաներեք տարեկան։ Կյանքով լի տղան երկրային կյանքը լքեց Թալիշում մարտ․ գործողությունների ընթացքում՝ փորձելով տանկով կրակային բնագիծ զբաղեցնել։




Քոչարյանի զոհերը

Արտակը ծնվել է Լոռվա Մեծավան գյուղում։ Դպրոցին զուգահեռ նաև բռնցքամարտով է զբաղվել, իսկ 2015-ի հուլիսի երեքին բանակ զորակոչվել։ Թեև տանն ավտոմեքենա չունեին, միշտ սիրում էր ավտոմեքենա վարել ու բանակում այդ սերը փոխարինեց տանկերով՝ դառնալով մեխանիկ-վարորդ։





2016-ին ճանաչվեց վաշտի լավագույն տանկիստ, իսկ օրեր անց՝ ապրիլի չորսին, ընդմիշտ հեռացավ մեզանից։ Նա հետմահու արիության և ծառայության մեդալներով է պարգևատրվել՝ իր անձնանվեր ծառայության համար։




Արտակի մասին խոսելիս բոլորն են նշում՝ փակ մարդ էր, ինքնամփոփ։ Չէր սիրում ցուցադրել էմոցիաները, բայց և ցանկանում էր ամեն ինչում լավագույնը լինել ու անբասիր կատարել իր առջև դրված առաջադրանքը։ Կյանքի վերջին առաջադրանքը նա նույնպես փորձեց այդպես կատարել։

 

Сообщение Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Արտակ Պետրոսյանի ծննդյան օրն է появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->