>

Կառավարական նիստից անմիջապես հետո վարչապետը դուրս է եկել փողոց: Շրջելով քաղաքային փողոցներում՝ նա տուփերով դիմակներ է բաժանում քաղաքացիներին՝ հորդորելով մշտապես կրել դրանք:




Քոչարյանի զոհերը

Տեղեկացնելով, որ յուրաքանչյուր տուփի մեջ երկուական դիմակ կա՝ վարչապետը բոլոր հանդիպող մարդկանց մի քանի տուփ տալիս է՝ հորդորելով, որ բաժանեն նաև մտերիմներին:




Նա նկատողություններ է արել նաև այն քաղաքացիներին, ովքեր իրեն առանց դիմակ են հանդիպել: Զուգահեռ հետաքրքրվելով իրեն հանդիպած մարդկանց որպիսությամբ՝ վարչապետը նաև բոլորին անհատապես շնորհակալություն է հայտնել դիմակ կրելու համար:


Նրա այս քայլը մեծ սիրով ու բարեհաճությամբ են ընդունել քաղաքացիները: Նշենք, որ նախորդող օրերին որոշ քաղաքացիներ, քննադատություն հնչեցնելով, առաջարկել են, որ վարչապետը դիմակներ բաժանի: Վարպապետը նշում է, որ ինքը մշտապես հետևում է առողջ ու ճիշտ քննադատությանը:


Ն. Փաշինյանը նաև հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում, որ ավելի նվազեցնեն դիմակների գները: Նրանք մեխանիզմներ են մշակում, որ հնարավոր լինի դիմակներ ձեռք բերել ինքնաշխատ սարքերից ընդամենը 60-70 դրամով:

Сообщение Ն. Փաշինյանը շրջում է երևանյան փողոցներում՝ դիմակներ բաժանելով քաղաքացիներին. ուշագրավ կադրեր появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->