>

Աշուն-ձմեռ եղանակային անցումը մրսելու և հիվանդանալու ամենահարմար ժամանակն է։ Նույնիսկ եթե դուք ունեք հրաշալի իմունիտետ, միևնույն է, հիվանդանալուց ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես, եթե դուք շատ եք աշխատում մարդկանց հետ և օգտվում եք հասարակական տրանսպորտից։


Ձեր քթերը խցանվա՞ծ են և դուք դժվա՞ր եք շնչում։ Անընդհատ անհարմար եք ձեզ զգում, իսկ գիշերային քունը վերածվել է մղձավանջի՞։ Բարեբախտաբար, կա փորձված ժողովրդական միջոց, որը բուժում է այդ ամենը մեկ գիշերում։ Այն իսկապես օգնում է բուժել ոչ թե ախտանշանները, այլ հենց հիվանդությունների և խնդիրների արմատները՝ սինուսիտը։








Քոչարյանի զոհերը

Մի շտապեք վազել դեղատուն, ավելի լավ է՝ սկզբից փորձեք այս բաղադրատոմսը։

Ձեզ անհրաժեշտ է՝


  • 1 կիտրոն,
  • 1 սոխ՝ սովորական միջին չափերի,
  • 2 ճաշի գդալ մեղր,
  • 2 բաժակ ջուր։

Պատրաստումը՝



  • Եռացրեք ջուրը և կտրտեք սոխը փոքր կտորների 15 մմ տրամագծով։
  • Լցրեք եռացող ջրի մեջ սոխի կտորները և թողեք 15 րոպե։
  • Այնուհետև անջատեք գազօջախը և թողեք, որ ըմպելիքը սառչի մոտ 5 րոպե։
  • Այժմ ավելացրեք 2 գդալ մեղր և լավ խառնեք այն այնպես, որ ամբողջովին լուծվի։
  • Մինչև խմեք այս ըմպելիքը, հարկավոր է ավելացնել նրա մեջ մեկ ամբողջական կիտրոնի հյութ։
  • Խմեք լուծույթը մեկ ճաշի գդալ օրվա մեջ 2-3 անգամ։

Պահպանել այսպիսի թեյը կարող եք առավելագույնը 2 օր։ Սակայն դա ավելի քան բավական է. խցանված քթերը կբացվեն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, առավելագույնը՝ մեկ օրվա ընթացքում։

Նյութի աղբյուր՝ hayinfo.net

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->