Ավետիք Չալաբյան. «Ցանկանում եմ մի գաղտնի պատմություն բացահայտել» — ingablog

Ավետիք Չալաբյանի գրառումը.


«Այս օրերին, երբ Հայաստանը աստիճանաբար ընկղմվում է հեղափոխական քաոսի մեջ, ցանկանում եմ մի գաղտնի պատմություն բացահայտել։


2015 թվականի օգոստոսին, ես ու Արար հիմնադրամի իմ երկու գործընկերները հանդիպում էինք այնժամ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելու իր կողմից ներկայացված սահմանադրության նոր տարբերակը։ Մենք ընդհանրապես դեմ էինք Խորհրդարանական համակարգին անցմանը, համարելով այն վաղաժամկետ և բազմաթիվ վտանգներով լի, բայց հատուկ ծայրահեղ դեմ էինք նրան, որ Գերագույն հրամանատարի պաշտոնը փոխանցվի նախագահից վարչապետին, քանի որ դա կարող կազմալուծել երկրի պաշտպանությունը այն շրջանում, երբ տարբեր պատճառներով կառավարություն գոյություն չունի։

Երկու ժամ տևած ծանր քննարկման արդյունքում մենք հասկացանք, որ Սերժ Սարգսյանը իր «հագով» սահմանադրություն է գրում, քանի որ ինքն է պատրաստվում լինել հաջորդ վարչապետը, և չի պատրաստվում ոչ մի զիջում անել այս կարևորագույն հարցում։

Այդ ձախողված հանդիպումից հետո ևս այլևս երբեք չեմ հանդիպել Սերժ Սարգսյանին։ Այսօր նոր Սահմանադրությունը մտել է գործողության մեջ, Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, երկիրը չունի կառավարություն ու Գերագույն հրամանատար, իսկ հեղափոխական առաջնորդը թիրախավորում է պետության մնացած ինստիտուտները։


Այսօր, եթե մեր վրա ռազմական հարձակում սկսի, չկա գեթ մի քաղաքական գործիչ, որը լիարժեք իրավասություն ունի կազմակերպելու երկրի պաշտպանությունը։ Ուստի զգոն եղեք, մեզ պետք է անցնել շատ արագ այս անիշխանության օրերի միջով, և նոր Կառավարություն կազմավորվել, այս քաոսը երկար շարունակվել հենց այնպես չի կարող։ Նաև, դաս առնելով այս օրերից, ավելի հանգիստ ժամանակ, պետք է վերանայել այս Սահմանադրությունը, և վերադարձնել զինված ուժերի ընդհանուր վերահսկողությունը երկրի նախագահին»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.